Ես ուզում եմ «ավանդական տղամարդ» ասվածը զգալ կողքիս. Աննա Խաչատրյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ երգչուհի Աննա Խաչատրյանը հանդես չի գալիս նոր աշխատանքներով և տեսահոլովակով: Life.panorama.am-ը կապ հաստատեց Աննայի հետ` ճշտելու իր ժամանակավոր լռության, հետագա անելիքների, անձնական կյանքի և այլ թեմաների մասին:
«Ստացվել է այնպես, որ այս պահին որպես այդպիսին ոչնչով զբաղված չեմ: Դեռ ամիսներ առաջ ցանկություն կար նոր տեսահոլովակ նկարահանելու, բայց հետո, չգիտես ինչու, փոշմանեցի: Սրանով հանդերձ, սակայն, իմ երգացանկը պարբերաբար թարմացվում է թե իմ սեփական երգերով և թե համաշխարհային հիթերի cover-ով: Այսինքն` այնպես էլ չէ, որ ոչինչ չեմ անում»,- իր լռությունն այսպես մեկնաբանեց Աննա Խաչատրյանը:
Երգչուհին իր լռությունը բացատրեց նաև ամիսներ առաջ հանդիսատեսի առջև որպես դերասանուհի ներկայանալու հանգամանքով.
«Երկար ժամանակ է, ինչ նկարահանվում էի «Վենդետտա» սերիալում, որը բոլորովին վերջերս է ավարտվել»,- ասաց երգչուհին` ավելացնելով. «Սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձն էր, որը, պետք է խոստովանեմ, ինձ շատ դուր եկավ: Նկարահանումները շատ հետաքրքիր էին անցնում, ինչպես նաև, ամենակարևորը, մասնագիտական առումով շատ բան սովորեցի, ինչը պայմանավորված էր խաղընկերներիս` մասնագիտությամբ դերասան լինելու փաստով»,- պատմեց Աննան:
Շարունակությունը՝ այստեղ