Փափուկ ձեռքեր՝ ընդամենը 1 րոպեում
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ձմռանը ձեռքերի խնամքն առավել հրատապ է դառնում, քանի որ սառը եղանակը կոշտացնում է մաշկը։ Այս միջոցը կօգնի ունենալ փափուկ ու գեղեցիկ ձեռքեր՝ ընդամենը 1 րոպեում։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
• 1-2 ճաշի գդալ շաքարավազ։
1. Ձեռքի մեջ լցնել այս 2 բաղադրիչները։
2. Ձեռքերի մեջ խառնել բաղադրիչներն ու տարածել ամբողջ ձեռքերին։
3. Կատարել շրջանաձև մերսումներ ու հեռացնել մաշկի մեռած բջիջները։
4. Լվացվել ու քսել փափկեցնող կրեմ։