Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 13 մարզիկ
SportՍամբոյի աշխարհի առաջնությունն այս տարի անց է կացվելու Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղելու 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57կգ), Հովհաննես Ալեքսանյանը (62կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ), Դավիթ Գրիգորյանը (82կգ), Էդիկ Պետրոսյանը (90կգ): Մարտական սամբո՝ Մխիթար Մխիթարյանը (57կգ), Էռնեստ Հայրապետյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ): Կանայք` Սսյա Լալազարյան (48 կգ) և Սոսե Բալասանյան (52կգ):
Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 11,12,13-ին: