Մինչև 30 տարեկան բրիտանացի ամենահարուստ հայտնիները. Ադել, Էմմա Ուոթսոն, Դենիել Ռեդկլիֆ (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հերթական հաղթանակը Ադելի կյանքում. երգչուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը մինչև 30 տարեկան բրիտանացի ամենահարուստ հայտնիների ցանկում, որը կազմել է Heat ամսագիրը։ Այս տարի երգչուհին, որի բանկային հաշիվներում կա 114 միլիոն դոլար, գերազանցել է նույնիսկ One Direction խմբի անդամներին, ովքեր առաջատարն էին վերջին 3 տարիներին։ Նրանք, սակայն, կրկին առաջին տասնյակում են։
Երկրորդ տեղում է Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Դենիել Ռեդկլիֆը, որն ունի 92 միլիոն դոլար։ Երրորդ տեղում է Էդ Շիրանը՝ 45 միլիոն դոլարով։
Ահա թե ինչպիսի տեսք ունի ամենահարուստ բրիտանացի հայտնիների առաջին տասնյակը՝ ըստ Heat ամսագրի։
1. Ադել - 114 միլիոն դոլար

2. Դենիել Ռեդկլիֆ – 92 միլիոն դոլար

3. Էդ Շիրան – 59 միլիոն դոլար

4. Զեյն Մալիկ – 47 միլիոն դոլար

5. Հարի Սթայլս – 46 միլիոն դոլար

6. Էմմա Ուոթսոն – 43 միլիոն դոլար

7. Լիամ Փեյն – 42 միլիոն դոլար

8. Նայլ Հորան – 42 միլիոն դոլար

9. Լուի Թոմլինսոն - 41 միլիոն դոլար

10. Ռուպերտ Գրինթ – 36 միլիոն դոլար
