Խնայողությունների «ՈՍԿԵ» կանոնը. պետք է այսօր խնայել, որպեսզի վաղը կարողանանք վայելել կյանքը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հասկանալ, թե ինչպես են ծախսվում գումարները և թե ինչպես խնայել դրանք. սա մեր օրերի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Չնախատեսված ծախսերը և ցանկությունները բերում են նրան, որ մեր գրպանները դատարկվում են ժամանակից շուտ։
BlogNews–ը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է խնայելու մարտավարությունները և ընտրել է լավագույնը՝ առավել մեծ գումար հավաքելու համար։
Խնայողությունների «ոսկե» կանոնը
Ամեն ամիս մենք ստանում ենք ինչ-որ քանակությամբ գումար՝ աշխատավարձ, որով պետք է ապրենք ուղիղ մեկ ամիս, սակայն առավել նպատակային է մշտապես մի որոշ գումար խնայել՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։
Մենք առաջարկում ենք շարժվել այս ձևաչափով հնարավորինս մեծ գումար խնայելու համար։ Ամեն ամիս, երբ ստանում եք աշխատավարձը, այն բաժանեք մի քանի մասերի։ Մենք գտնում ենք, որ լավագույն հարաբերությունը հետևյալն է՝ 70%, 10% և 20%։ Բաժանումը կատարելուց հետո վերցնում ենք աշխատավարձի 70%-ը և այն բաժանում ամսական մեծ ծախսերի վրա։ Առանձնացնում ենք բոլոր անհրաժեշտ ծախսերի գումարը, իսկ մնացածը հավասարապես բաշխում ենք 4 շաբաթների վրա։ Կարևորն այն է, որ մենք մշտապես ծախսենք շաբաթվա համար նախատեսված գումարից ոչ ավել։

Աշխատավարձի 10%-ը նախատեսված է չպլանավորված ծախսերի համար, որոնք կարող են հանկարծակիի բերել մեզ։ Այդ գումարի պետք է ձեռք տալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում։
Մնացած 20%-ը դառնում են մեր խնայողությունները։ Այդ գումարին ոչ մի դեպքում պետք չէ ձեռք տալ։ Իհարկե, սկզբում այսպես ապրելը բարդ կլինի, սակայն ժամանակի ընթացքում դուք կհասկանաք, որ կան հազարավոր մանր ծախսեր, որոնք դուք կարող եք պարզապես չանել։ Այդպիսի ծախսերն առաջանում են, երբ մենք մտնում ենք խանութ և չգիտենք, թե ինչ ենք ուզում։ Փորձը ցույց է տալիս, որ դեպքերի մեծամասնությամբ մենք գնում ենք որևէ ապրանք, որը մեզ ընդհանրապես անհրաժեշտ չէ։
Այս կերպ դուք կկարողանաք խնայել ձեր աշխատավարձի 20-30% -ը, ինչը բավականին մեծ գումար կդառնա ընդամենը 1 տարվա ընթացքում։ Այդ խնայողությունները կարելի է օգտագործել եկամտի երկրորդ աղբյուր ստեղծելու և էլ ավելի մեծ գումարներ խնայելու համար։ Այս մտածելակերպի օգնությամբ դուք կկարողանաք մեծապես բարելավել ձեր ֆինանսական վիճակը ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ Եվ մշտապես հիշեք, որ «Ամոթ չէ, եթե մարդը ծնվում է աղքատ, սակայն ամոթ է երբ նա աղքատ է մահանում»։ Հետ մնալով որոշ հաճույքներից և անիմաստ գնումներից՝ դուք կկարողանաք լավ ապագա կերտել ձեզ համար։