Սթիվեն Ջերարդը մտադիր է վերադառնալ Անգլիայի Պրեմյեր լիգա
Sport«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մտադիր չէ ավարտել կարիերան եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա Անգլիայի Պրեմյեր լիգա: 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ավարտվում է դեկտեմբերին: «Լոս Անջելես Գելաքսին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆում պարտվել է «Կոլորադո Ռեփիդսին» եւ ավարտել է մրցաշրջանը:
Ջերարդը ազատ գործակալի կարգավիճակում ձմռանը կմիանա անգլիական ակումբներից մեկին, հաղորդում է ESPN-ը: «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բազմիցս հայտարարել է, որ անգլիական ակումբի դռները միշտ բաց են Ջերարդի համար:
ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Ջերարդը մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում: