ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ապագա ներդրումներով
EconomicsԱրաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ընթացքում ներկայացված տնտեսական տարբեր ոլորտներ հետաքրքրություն են առաջացրել ապագա ներդրումների համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Մասնավորապես այն ոլորտները, որոնց շեշտադրում կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը, հետաքրքրություն առաջացրին մեր գործընկերնե րի մոտ՝ առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացումը։ Դա մասնավորապես վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, սննդի արդյունաբերությանը, որի համար սպառման մեծ շուկա է հանդիսանում հենց ԱՄԷ-ն»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց նախարարը: Նրա խոսքով` քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում Հայաստանի ներդրումային պոտենցիալը, հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքները:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը համոզված է, որ ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները բավականին արդյունավետ և հետաքրքիր էին։ «Ըստ էության, բարձր մակարդակով տեղեկություններ ներկայացվեցին Հայաստանի հնարավորությունների, զարգացման հեռանկարների և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ այս հանդիպումների արդյունքում մենք կունենանք բավականին հետաքրքիր և զարգացող աշխատանքային օրակարգ մեր գործ ընկերների հետ, որպեսզի կարողանանք այստեղ ներկայացնել ծրագրերը առաջիկայում, նաև նրանք այցելեն Հայաստան»,-ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` ՀՀ նախագահի և ԱՄԷ-ի քաղաքական ղեկավարության միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ. «Կան կոնկրետ ուղղություններ, ծրագրեր, որոնք առաջիկայում մանրակրկիտ կուսումնասիրվեն, որից հետո և՛ մեր հանրությունը ՀՀ-ում, և՛ մեր գործընկերները ԱՄԷ-ում կտեսնեն դրանց արդյունքները։ Հույս ունեմ, որ առաջիկայում մենք նոր ձևաչափ կընտրենք համատեղ աշխատանքի, որպեսզի ձեռք բերված այդ պայմանավորվածությո ւնները կյանքի կոչվեն»:
Նախագահի աշխատակազմի ղեկավարն ամենակարևորը համարում է այն, որ նրանք պետք է փորձեն համատեղ գտնել այն լուծումները, որոնք այդ ներդրումային գրավչությունը և հետաքրքրությունը` Հայաստանում ծրագրեր իրականացնելու առումով, ավելի իրատեսական կդարձնեն և ավելի երկարատև մտադրությունների հնարավորություններ կստեղծեն: