Կանոնակարգվում են կենսաթոշակի ավելի վճարված գումարները հետ գանձելու հետ կապված խնդիրները
«Հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորել կենսաթոշակի ավելի վճարված գումարները հաշվարկելու հետ կապված առանձին իրավահարաբերություններ: Օրինագծով առաջարկվում է մինչև 2016թ. հունվարի 1-ը ավելի վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Ասատրյանը: