Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային թիմը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
SportՖուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի առաջին խաղում Հայաստանի ընտրանին հյուրընկալել էր Շվեյցարիայի թիմին (4:0):
Արմենպրեսի հաղորդմամբ՝ մինչև 19 տարեկանների ազգային թիմը հանդիպման մեկնարկային րոպեներին կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն ֆուտբոլիստները չօգտագործեցին ընձեռված հնարավորությունը: Փոխարենը՝ հանդիպման 14-րդ րոպեին Դոմինիկ Շմիթը գլխի շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1:0: Չէր էլ անցել 10 րոպե, երբ Շվեյցարիայի հավաքականը կրկնապատկեց խաղի հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միրո Մուհայմը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին շվեյցարացիները խփեցին նաև 3-րդ գոլը: Հեղինակ դարձավ Թոնի Դոմջոնին (3:0): 12 րոպե անց գն դակը 4-րդ անգամ հայտվեց Հայաստանի հավաքականի դարպասում: Գոլը խփեց փոխարինման դուրս եկած Դիլան Քելան:
Հանդիպմանը հետևում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով «Բազել» ակումբի սկաուտն է:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկանցի նոյեմբերի 12-ին՝ մրցելով Իտալիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում և կմեկնարկի 15:00-ին: