Շարլոտա Ռայլին՝ Քեյթ Միդլթոնի դերում (ֆոտո)
LifestyleBBC2 հեռուստաալիքը սկսում է հեռուստապրոյեկտ՝ նվիրված բրիտանական թագավորական ընտանիքի կյանքին։ «Թագավոր Չարլզ 3-րդ» ֆիլմը, որը հիմնված է դրամատուրգ Մայկա Բարթլեթայի համանուն պիեսի վրա, կներկայացնի ժամանակակից այլընտրանքային պատմություն. թագուհի Ելիզաբեթ 2-րդը մահանում է և գահն անցնում է արքայազն Չարլզին, ով պետք է հավասարակշռություն պահի ընտանիքի և քաղաքականության միջև։
Գլխավոր դերակատարները արդեն հայտնի են. Քեյթ Միդլթոնի դերը կխաղա 34-ամյա դերասանուհի Շարլոտա Ռայլին, ով Թոմ Հարդիի կինն է։



«Սա հրաշալի պրոյեկտ է, որը համատեղում է ժամանակից և դասական ավանդույթները։ Խաղալ մարդու դերը, ով ժամանակակից դեմք է և միևնույն ժամանակ մտել է պատմության մեջ, հիանալի հնարավորություն է դերասանի համար։ Քեյթը շատ հետաքրքիր կին է, ինձ համար պատիվ և մարտահրավեր է խաղալ այդ դերը», -ասել է Շարլոտան։
Քեյթի ամուսնու՝ արքայազն Ուիլյամի դերը խաղալու է Օլիվեր Քրիսը, իսկ արքայազն Հարիի դերը՝ Ռիչարդ Գուդլինգը։


Արքայազն Չարլզի դերը, ով ըստ ֆիլմի սյուժեի, Մեծ Բրիտանիայի թագավորն է, խաղալու է Թիմ Պիգոտ-Սմիթը, իսկ նրա կնոջ՝ Կամիլա Պարկեր-Բոուլզի դերը կխաղա Մարգո Լեյկեստերը։

Նշենք, որ դերասանների մեծ մասը արդեն խաղացել են համանուն բեմադրությունում։ Այն հաջողությամբ բեմադրվել է Լոնդոնի և Նյու Յորքի թատրոններում, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել այն էկրանավորել։
Ֆիլմի թողարկման ժամանակը չի նշվում։
