Նազենի Հովհաննիսյան.«Ես ուժեղ չեմ, պարզապես չունեմ այլընտրանք»
LifestyleBravo.am-ը գրում է.
Նազենի Հովհաննիսյանն օրերս ԱՄՆ-ում մասնակցել է «PanArmenian Entertainment Awards 2016»-ին՝ արժանանալով «Տարվա մեդիադեմք» հատուկ մրցանակին: Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում դերասանուհի-հաղորդավարուհին հետաքրքիր գրառումներ է կատարել վիրտուալ հարթակում: «Ինչ էլ լինի, գնա դեպի լույսը ու լույսով հաղթիր խավարն ու խավարամիտներին…»՝ ահա այս խորագիրն ունի ստորեւ ներկայացված լուսանկարը:
Արվեստի թանգարանում՝ LACMA-ում, Նազենին շտապել է Ռոդենի հետ հանդիպման:). «Քայլել, շարժվել առաջ, ինչ էլ որ լինի, ու միշտ շնորհակալ լինել խանգարողներին, նրանք են մեզ ձեւավորում։ Ես ուժեղ չեմ, պարզապես չունեմ այլընտրանք. թուլությունն այլընտրանք չի կարող լինել: Ռոդենի այս քանդակներն առավել մարդկային են, քան որոշ «մարդիկ» մեր շրջապատում: Քանդակների արժեքն ու գեղագիտությունը մշտական է, վերը նշած «մարդիկ»՝ անցողիկ»,-նշել է նա:
Շարունակությունը` այստեղ:
