Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ աշակերտն արժանացել է Համաշխարհային փոստային միության հատուկ հավաստագրի

Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ), որի անդամ է Հայաստանի Հանրապետությունն` ի դեմս «Հայփոստ» ՓԲԸ-ի, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում աշխարհում նամակագրության դերը խթանելու ուղղությամբ:   (Համաշխարհային փոստային միությունը հիմնադրվել է 1874 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում): 

Ինչպես տեղեկացրին «Հայփոստ» ՓԲ և «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ ընկերություններից, այս տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել էր նամակագրության 45-րդ միջազգային մրցույթը, որի այս տարվա հայտարարված թեման էր. «Գրի՛ր նամակ ինքդ քեզ՝ 45 տարեկան հասակում»:

Երևանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի համաշխարհային այս մրցույթի միջազգային ժյուրիի կողմից:

Զավեն Անտոնյանին հատուկ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, «Հայ կրթություն» կրթահամալիրի հոգաբարձության խորհրդի նախագահ, Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը,  Զավեն Անտոնյանի ընտանիքի անդամները, «Հայփոստ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Ներկաները շնորհավորել են Զավեն Անտոնյանին, հանձնել  նվերներ Համաշխարհային փոստային միության նախագահ Բիշար Հուսեյնի և ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից:

Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս՝ 2015 թվականին Համաշխարհային փոստային միության կողմից հայտարարված 44-րդ նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագրի էր արժանացել կրկին Հայաստանը ներկայացնող նամակ-շարադրությունը:

Ստորև ներկայացնում ենք Զավեն Անտոնյանի նամակը, գրված իրեն 45 տարեկան հասակում:

«Զա´վ ջան

Բարև,  ինչպե՞ս ես: Գիտեմ, գիտեմ,  որ չես սիրում այս հարցը: Գուցե վատ ես, շատ վատ, բայց հո մարդկանց չես ասի այդ մասին…

Տարիների հեռվից գրում եմ քեզ, որ հիշեցնեմ, թե ոսկի պատանեկությանդ օրերին ինչն էիր ամենից շատ սիրում ու կարևորում:

Հիշո՞ւմ ես` սիրում էիր կատակել, նույնիսկ երբ տխուր էիր: Կատակում էիր պատեհ-անպատեհ, բայց ոչ ում հետ պատահի: Կատակում էիր միայն ընկերներիդ հետ: Սառը,  անտարբեր մարդկանցից էիր խուսափում: Չէիր սիրում, երբ քեզ քննադատում էին քո ներկայությամբ: Սիրում էիր ֆուտբոլի գնդակը պտտեցնել մատներիդ վրա: Սիրում էիր հաշվել ձեր բակի ծառերը: Օհան պապի հետ շախմատ խաղալ էիր սիրում: Սիրում էիր,  երբ քեզ շոկոլադ էին նվիրում:

Օրեր են անցել:  Անցել է մանկությունդ քաղցր: Ջահել կյանքդ է անցել: Քառասունհինգ գարուն ես տեսել,  երևի  այդքան էլ դեռ կտեսնես: Հիմա նստած ես պատշգամբում`բազկաթոռի մեջ, ոտքդ ոտքիդ ես գցել ու կարդում ես այս տողերը: Կարդում ես բարձրաձայն` ըստ սովորության: Երևի արդեն ունես այն կոշտ ձայնը, որի մասին երազում էիր ինը տարեկանից, այն  խռպոտ ու առնական ձայնը: Դանդաղ ես կարդում ու հիշում…

Հիշում ես այն տաք ու արևոտ օրերը: Տաք էր, եթե նույնիսկ ցուրտ ձմեռ էր, հոգիդ էր ջերմ: Չես կարդում միայն կարդալու համար: Կարդում ես ու վերապրում այն վճռական պահը, երբ դու` տասնչորսամյա պատանիդ, որոշեցիր նամակ գրել ինքդ քեզ ու այնպես անել, որ այն քեզ հասնի, երբ լինես 45 տարեկան:  Արդյոք ի՞նչը ստիպեց քեզ այդպես վարվել. վա՞խը, որ կյանքը կարող է քեզ փոխել, ու դու մոռանաս, թե մի ժամանակ ինչն էր քեզ համար ամենից կարևորը, թե՞ ուղղակի մի խաղ էր դա, կամ ինչ-որ մրցո՞ւյթ…

Տարիներն անցել են, էլ հետ չես բերի, ծաղկուն պատանեկությունդ էլ հետ չես բերի:  Հետ չես բերի սիրածդ շոկոլադը վայելելու բերկրանքը կամ այն ֆուտբոլի գնդակը, որով քո առաջին գոլը խփեցիր:   Օհան պապին տանուլ տված շախմատի խաղը հետ չես բերի,  Օհան պապին հետ չես բերի: Մանկությունդ հետ չես բերի…

Հիմա երևի էլ չկան  քո մանկության գլխավոր հերոսները: Չկա մեր բակի տաքսու վարորդ Կարենը, որ միշտ ծխում էր ընդմիջման ընթացքում: Կարենի ընդմիջումն ավարտվում էր այն ժամանակ, երբ վերջանում էր նրա «Գառնի» ծխախոտը: Չկա ամեն ինչից դժգոհ Սեդա տատիկը, որը շքամուտքը մաքրելիս միշտ «անիծում էր» այն կեղտոտող  բակի տղաներին, բայց ամեն անգամ` նրանց տեսնելիս, մեկական կոնֆետ էր հանում գրպանից ու բարի ժպիտով հյուրասիրում  բոլորիս: Չկա իմ առաջին սերը: Նրա անունն անգամ չեմ հիշում: Ես սիրահարվեցի նրան երեք տարեկանում, երբ նա խնդրեց, որ փակեմ աչքերս, իսկ հետո հողով լցված դույլը դատարկեց իմ գլխին: Այդ օրվանից ես սկսեցի ավելի շատ սիրել նրան: Այս բոլոր մարդիկ հիմա գուցե չկան կամ կան, բայց կողքիդ չեն. կյանք է, ամեն ինչ էլ կպատահի: Բայց նրանք բոլորը  մանկությունդ են, Զա´վ, իմ ու քո մանկությունը…

 Ես շատ եմ խոսում, իսկ դու լռում ես: Տարի՞քդ է մեղավոր: Մազերիդ մեջ երևի ճերմակ ալիքներ կան, գուցե ակնոց ես դնում,  չգիտեմ: Բայց ներսդ, վստահ եմ, նույնն է մնացել: Հոգով դու այն նույն փոքրիկ տղան ես, որ սիրում էր երեկոներն ընկերների հետ անցկացնել իրենց շենքի տանիքում: Ընկերներդ նստում էին, աշխույժ զրուցում, բայց դու պառկում էիր նստարաններին ու անձայն նայում այնտեղ, ուր ձուլվում էին երկու հավերժություն: Մայրամուտ էր: Ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, ու միայն մայրամուտն է երևի, որ մնացել է նույնը: Ասա´, որ դու էլ ես նույնը, Զա´վ, ասա որ սիրտդ շարունակում է անհանգիստ տրոփել, երբ նայում ես այդ մայրամուտին:

Կարոտել եմ քեզ, Զա´վ, կարոտել   եմ կյանքիս  այն արևածագը…»։

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank