Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆիլմը չէր նկարահանվել «Օսկար» ստանալու նպատակով․ Սարիկ Անդրեասյանը՝ «Երկրաշարժի» մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

1988 թ․դեկտեմբերի 7. Գյումրի․ աղետալի երկրաշարժ, որն ավերեց մի շարք բնակավայրեր, խլեց մարդկային կյանքեր, անօթեւան թողեց հազարավոր բնակիչների․․․ Սպիտակում տեղի ունեցած այդ ողբերգական դեպքերի մասին է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում։

Հատուկ էֆեկտներով համեմված ողբերգական պատմության դիտումից հետո, ինչպես եւ սպասվում էր, շատերը սրահից դուրս եկան արցունքերով եւ տարբեր էմոցիաներով։ Հանդիսատեսից պակաս հուզված չէին նաեւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմն ու գլխավոր հերոսներին մարմնավորած դերասանները, որոնք լրագրողների հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորությոններով։

«Բնականաբար, ողբերգական այս դեպքի հետ կապված մի շարք պատմություններ կան, սակայն մենք, պարզապես, չէինք հասցնի բոլորին անդրադառնալ, այդ պատճառով սցենարիստների հետ լսեցինք այդ պատմություններից մի քանիսը եւ  ֆիլմում փորձեցինք ցույց տալ տարբեր սերունդների պատմություններ՝ թե մեծահասակների, թե երիտասարդների, թե երեխաների»,-ասում է Սարիկ Անդրեասյանը։

Իհարկե, ֆիլմն ինքին հուզիչ էր հանդիսատեսի համար իր պատմությամբ եւ հերոսների ապրումներով, սակայն այդ ամենից զատ՝ այն հետաքիր էր նաեւ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված լինելու փաստով, որտեղ, սակայն, այդպես էլ չընդգրկվեց։ Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը մանրամասնեց, թե ինչը դարձավ «Օսկարին» չառաջադրվելու հիմնական խոչընդոտը․

«Ինձ համար շատ ցավալի է, որ ֆիլմը չընդգրկվեց այդ անվանակարգում, քանի որ չգիտեմ, թե մեկ էլ երբ նման ֆիլմ կնկարահանեմ։ Ամեն դեպքում՝ հուսով եմ՝ սա քաղաքական որոշում չէր, եւ, իրոք, կապված է փաստաթղթերի ոչ ճիշտ լրացման հետ։ Անկեղծ ասած՝ անգամ չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիր կար, բայց տեղի ունեցավ որակազրկում։ Ինչեւէ, ֆիլմը չէր նկարահանվել «Օսկար» ստանալու նպատակով։ Իհարկե, կցանկանայինք, որ այն առավել գնահատվեր, բայց կարեւորը ձեզ դուր եկավ եւ հուսով եմ՝ այն կհուզի նաեւ այն հանդիսատեսին, որոնք կգան ֆիլմը դիտելու»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է դերասանական կազմին՝ հայ դերասաններից ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Վիկտոր Ստեփանյանը եւ այլք։ Ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս նաեւ Կոնստանտին Լավրոնենկոն եւ Մարիա Միրոնովան, փոքրիկ, բայց տպավորիչ դերում տեսնում ենք նաեւ հայտնի դերասանուհի Իրինա Բեզրուկովային։

«Նկարահանման հենց սկզբից բոլորս մեծ հուզմունք եւ պատասխանատվություն էինք զգում։ Ես միանգամից համաձայնվեցի նկարահանվել այս ֆիլմում քանի որ շատ լավ եմ հիշում այդ դեպքերը։ Այս ֆիլմով ցանկանում էինք ասել, որ բոլորս էլ մարդ ենք եւ պետք է զգանք դիմացինի ցավն ու ապրումները»,-ասում է Կոնստանտին Լավրոնենկոն։

Մարիա Միրոնովան էլ խոստովանում է՝ իրեն հուզելը դժվար է, սակայն այս պատմությունը միանգամից դիպչել է նաեւ իր սրտին․

«Իմ կարիերայի եւ, առհասարակ, կյանքիս ընթացքում հազվադեպ է պատահում, որ ինչ-որ դրվագ ինձ այդպես ցնցի։ Սակայն, երբ Սարիկը ինձ ցույց տվեց ֆիլմից դեռեւս չմշակված կադրեր, ես հազիվ փորձեցի իմ էմոցիաները թաքցնել նրանից։ Հիշում եմ՝ նկարահանման առաջին օրը Աստծուց ուժ էի խնդրում, որ կարողանամ այդ ամենը ներկայացնել իմ հերոսուհու մեջ»,-նշեց դերասանուհին։

Նկարահանումների ընթացքում հայ եւ ռուս դերասաններն, իսկական, ընտանիքի էին վերածվել, որոնք կիսում էին միեւնույն ցավը։ Այս մասին փաստեց դերասանուհի Իրինա Բեզրուկովան․

«Իմ կյանքում շատ են եղել կորուստներ եւ ողբերգական դեպքեր, միգուցե, նաեւ դա էր պատճառը, որ ես շատ ցավագին վերաբերվեցի այս պատմությանը։ Բայց նկարհանման հրապարակում իմ առջեւ լաց էին լինում նաեւ արդեն հասուն հայ դերասաններ, որոնց անուններն այս պահին չեմ տա, միմյանց հանգստացնող դեղեր էինք տալիս եւ անձեռոցիկներ էինք փոխանցում, իսկ հետո միմյանց ձեռքեր էինք սեղմում, ասես, հարազատ մարդիկ դարձած լինեինք»,-հիշում է դերասանուհին։

«Երկրաշարժ» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ավերիչ աղետի եւ դրան հաջորդող չորս օրերի ապրումների շուրջ։ Ֆիլմում ներկայացված են մի քանի հերոսների պատմություններ։ Հերոսներ, որոնք չնայած ցրտին եւ սարսափած վիճակին՝ չեն կորցնում փլատակների տակից հարազատներին ողջ գտնելու հույսը եւ շարունակում են հավատալ եւ փնտրել մտերիմներին․․․

Սյունե Առաքելյան

 

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center