«Բարսելոնան» 3 շաբաթով զրկվեց Ումտիտիից
SportՖրանսիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Սամյուել Ումտիտին բաց կթողնի առնվազն երեք շաբաթ: Ֆրանսիայի հավաքականի մարզմանը վնասվածք ստացած ֆուտբոլիստը վերադարձել է կատալոնական ակումբ եւ բուժզննում անցել: Ֆրանսիացի խաղացողն ունի ծնկահոդի խնդիրներ, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Ումտիտին չի մասնակցի «Մալագայի», «Սելթիկի», «Ռեալ Սոսյեդադի» եւ «Էրկուլեսի» դեմ հանդիպումներին: Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է դեկտեմբերի 3-ին կայանալիք Սուպերկլասիկոյում: