Թեյը վտանգավոր է տղամարդկանց համար
LifestyleԳիտաշխատողները եկել են այն եզրակացության, որ թեյը կարող է մահացու ազդեցություն ունենալ տղամարդկանց առողջության վրա: Սա, իհարկե, վերաբերվում է միայն այն տղամարդկանց, ովքեր օրվա ընթացքում չափազանց շատ թեյ են խմում:
Մասնագետները հետազոտությանն ավելի քան 6000 երիտասարդների են ներգրավել: Պարզվել է, որ թեյի չափազանց շատ կիրառումը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ:
Նշենք, որ լաբորատոր ուսումնասիրությունների նախաձեռնողը Գլազգոյի համալսարանի գիտնականներն են:
Օրական 7 բաժակ թեյը կարող է 50 տոկոսով բարձրացնել քաղցկեղի զարգացման վտանգը: