ԱՄԷ-ն ու ՀՀ-ն տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունեն. Ահմեդ Բելհուլ
EconomicsԱրաբական Միացյալ Էմիրություններն ու Հայաստանի Հանրապետությունը մեծ ներուժ ունեն երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Արաբական Միացյալ Էմիրություններում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՄԷ-ի բարձրագույն կրթության նախարար Ահմեդ Բելհուլը:
«Մենք քննարկել ենք Հայաստանի հետ համագործակցության բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ կա մեծ ներուժ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Իմ կարծիքով, Հայաստանը մեծ ներուժ ունի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար: Դրանից բացի, զբոսաշրջության ոլորտում համագործակցելու լավ հնարավորություն կա, որովհետև Հայաստանը լավ նպատակակետ է զբոսաշրջիկների համար»,-ասաց նախարարը:
Ահմեդ Բելհուլը նշեց, որ պատրաստվում են առաջիկայում պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ համագործակցության հարցերը քննարկելու:
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էր: Այցի շրջանակում նախագահն առանձնազրույց է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ: Եղել են մի շարք այլ պաշտոնական հանդիպումներ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ: ՀՀ նախագահն այցի շրջանակ ում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ: