«Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերայի ուշագրավ դրվագներն ու հյուրերը
LifestyleBravo.am-ը գրում է.
Հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմը երեկվանից մեծ էկրաններին է։ Պրեմիերային «Սինեմա Սթար» կինոթատրոնում էին հավաքվել ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, այդ թվում՝ ռուս դերասանները, եւ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Ֆիլմի գործողություններն ընթանում են Գյումրիում, աղետի առաջին օրերին ծավալվում է հերոսներից 45-ամյա Կոնստանտին Բերեժնիի եւ 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում՝ վերադառնալով Գյումրի հենց երկրաշարժի օրը, որտեղ նրան սպասում են կինը, դուստրը, որդին… եւ Ռոբերտը, ով վերջինիս այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Հերոսները հայտնվում են միեւնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում:
Շարունակությունը՝ այստեղ:
