Իմ ամենածանր մարտը ստիպված եմ եղել դիմանալ առաջին կնոջս հետ. Ալի
LifestyleՄուհամմեդ Ալին (ի ծնե անունը՝ Կասսիուս Մարսելլուս Քլեյ կրտսեր (17.01.1942 – 03.06.2016 թթ.)) եղել է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ ծանր քաշային կարգում, համաշխարհային բռնցքամարտի պատմության ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը, բարերար, հասարակական գործիչ և վառ հռետոր:Ալին եղել է 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ կիսածանր քաշային կարգում, ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամսագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը։ 1974 թվականին մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»: Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990)։
1. Ձեռքերն աշխատում են, տեսնում են աչքերը: Ճախրի՛ր թիթեռի պես, խայթի՛ր մեղվի պես: (Ալիի բռնցքամարտի կարգախոսը)
2. Իմ ամենածանր մարտը ստիպված եմ եղել դիմանալ առաջին կնոջս հետ:
3. Դա ուղղակի մասնագիտություն է. խոտն աճում է, թռչունները ճախրում են, ալիքները ողողում են ավազը, ես ծեծում եմ մարդկանց:
4. Ամենադժվար մենամարտն այն է, երբ երջանկության համար ստիպված ես պայքարել ծուլության դեմ:
5. Նա, ով բավականաչափ համարձակ չէ, որպեսզի ռիսկի դիմի, կյանքում ոչնչի չի հասնի:
6. Որքան անկեղծ ես դու, այնքան կեղծավոր և երեսպաշտ է քեզ շրջապատող աշխարհը:
Աղբյուրը՝ Լife.panorama.am