Դոլարի փոխարժեքը երեք ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 66 ռուբլին
EconomicsՄոսկվայի սակարանում նոյեմբերի 11-ին կայացած առեւտրաշրջանի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել Է 54 կոպեկով՝ օգոստոսից ի վեր առաջին անգամ հաղթահարելով 66 ռուբլու նշագիծը: Եվրոն, իր հերթին, թանկացել Է մինչեւ 71,5 ռուբլի, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Դոլարը եւ եվրոն վերջին օրերին չափազանց փոփոխական են այն անորոշության ֆոնին, որը կապված Է ԱՄՆ-ում միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու հետ: