«Ֆուլ Հաուս»-ից Մոսո Կարապետյանի եւ կնոջ ռոմանտիկ հանգիստը՝ Հնդկաստանում
LifestyleՆոյեմբերի 1-ին «Ֆուլ Հաուս» սիթքոմից սիրված դերասան Մոսո Կարապետյանը կնոջ՝ յոգայի մարզիչ Քրիստինա Հովհաննիսյանի հետ ուղեւորվել էր Հնդկաստան։
Զույգը դեռ շարունակում են իրենց հանգիստը արեւային Հնդկաստանում, ինչպես նաեւ չեն դադարում ռոմանտիկ լուսանկարներ հրապարակել «Ինդոս գետի երկրի» տարբեր հատվածներից։
Իսկ ինչո՞ւ հենց Հնդկաստան. հավանաբար կհարցնեք դուք։
Քրիստինան լուսանկարներից մեկի մեկնաբանության մեջ նշել է, որ Հնդկաստանն իր ամենասիրելի վայրն է ամբողջ աշխարհում։