Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան տարածել են նորածին դստեր առաջին նկարը
LifestyleԲլեք Չայնան և Ռոբ Քարդաշյանը տարածել են իրենց նորածին դստեր առաջին նկարը։ Զույգի դուստրը ծնվել է նախօրեին՝ կեսարյան հատումով։
Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան իրենց դստերն անվանել են Դրիմ Ռենե Քարդաշյան։ Երեխան ծնվել է մոտ 3,4կգ։
Ծննդաբերությանը ներկա է եղել նաև Ռոբի մայրը՝Քրիս Ջենները, ով ասել է, որ շատ ուրախ է 6-րդ թոռնիկն ունենալու համար։

