Lexus–ը ծրագրում է նոր ավտոմեքենա մշակել ջրածնային վառելիքի տարրերով
SocietyLexus ընկերությունը ծրագրում է նոր ավտոմեքենա մշակել ջրածնային վառելիքի տարրերով։ Autonews-ի փոխանցմամբ ավտոմեքենան պետք է վաճառքում հայտնվի արդեն 2020-ին։ Բոլոր տեխնիկական մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ Lexus–ը ոչ թե սեդան է մշակում, այլ քրոսօվեր։
Անցած տարի Տոկիոյում ավտոսալոնի ժամանակ Lexus ընկերությունը ներկայացրել էր ջրածնային LF-FC կոնցեպտը չորսդռնանի կուպեի թափքում։ Ավտոմեքենայի դիզայնը, ըստ արտադրողի հայտարարության, ապրանքանիշի L-finesse նոր կոնցեպցիայի հիմքով է արվել։
LF-FC-ն սարքավորված է ջրածնային վառելիքի տարրերով աշխատող շարժիչով։ Մեքենան ունի նոր HMI ինտերֆեյս (human machine interface), որը թույլ է տալիս շարժումների օգնությամբ կառավարել ավտոմեքենայի բոլոր գործառույթները։