Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի ընտանեկան լուսանկարները կողոպուտից հետո
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Փարիզում կողոպուտից հետո առաջին անգամ համացանցում Քիմ Քարդաշյանի նորմալ լուսանկարներ են հրապարակվել, այն էլ՝ ընտանեկան: Ավելի վաղ պապարացիները մի քանի անգամ «բռնացրել» էին Քիմին, բայց լուսանկարները շատ լղոզված էին, բացառությամբ, թերեւս, յոգուրտ գնելիս արված լուսանկարների:

Եվ այսպես, Ռոբ Քարդաշյանը, որն օրերս հայր դարձավ (Չայնան դուստր լույս աշխարհ բերեց, որին Դրիմ Ռենե Քարդաշյան կոչեցին), kimkardashianwest.com կայքում քրոջ՝ Քիմի լուսանկարներն է հրապարակել, տանը Հելոուին նշելիս: Հայուհու երեխաները ներկայացել են մուլտֆիլի հերոսների կերպարով. որդին՝ Սեյնթը, հանդես է եկել Ալադինի դերում, իսկ Նորթը՝ Ժասմինի:

Քիմ եւ Քորթնի

Քիմը եւ Նորթը

Սեյնթը եւ Նորթը