Ուժեղ տղամարդը կարիք չունի ինքնահաստատվելու այն կնոջ հաշվին, ով թուլություն է ունեցել սիրել իրեն
LifestyleՄերիլին Մոնրոն (ի ծնե անունը՝ Նորմա Ջին Մորտենսեն, մկրտվել է որպես՝ Նորմա Ջին Բեյքեր (01.01.1926 – 05.08.1962 թթ.)) եղել է նշանավոր ամերիկացի դերասանուհի, երգչուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ: Չնայած, որ Մոնորոն բարձր վարձատրվող դերասանուհի է եղել ընդամենը մեկ տասնամյակ, նրա ֆիլմերը 1962 թվականի նրա հանկարծակի մահվան պահին հավաքել էին արդեն 200 միլիոն դոլար: Մոնրոն առայսօր շարունակում է մնալ ժամանակակից մշակույթի կուռքերից:
1. Ուժեղ տղամարդը կարիք չունի ինքնահաստատվելու այն կնոջ հաշվին, ով թուլություն է ունեցել սիրել իրեն: Նա առանց դրա էլ իր ուժերը ցույց տալու տեղ ունի:
2. Ես գիտեմ, որ չպետք է վախենամ, բայց չվախենալ, կնշանակեր ընդհանրապես չլինել:
3. Մենք՝ գեղեցիկ կանայք, պարտավոր ենք հիմար թվալ, որպեսզի տղամարդկանց չանհանգստացնենք:
4. Ամուսինը մարդ է, ով միշտ մոռանում է քո ծննդյան օրը և երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու քո տարիքը:
5. Ես համաձայն եմ ապրել աշխարհում, որին իշխում են տղամարդիկ, քանի դեռ կարող եմ այդ աշխարհում լինել կին:
6. Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում, և հեռանում է ավելի շուտ, քան իրեն կլքեն:
Աղբյուրը՝ Լife.panorama.am