Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների ընտրանին պարտվեց Իտալիային
SportՖուտբոլի Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մրցում էր Իտալիայի թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հանդիպման մեկնարկից 12 րոպե անց իտալացիներն առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Պատրիկ Կուտրոնեն: Հայաստանի հավաքականը հիմնականում պաշտպանվում էր՝ չօգտագործելով տրվող հնարավորությունները: Խաղավարտին՝ 80-րդ րոպեին, Էրիկ Պետրոսյանը հավասարեցրեց խաղի հաշիվը: Բայց հանդիպումն անսպասելի ընթաց ունեցավ և 90 րոպեին Հայաստանի դարպասապահ Նիկոլաս Մելիքայանը խախտեց խաղի կանոնները, ստացավ կարմիր քարտ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռիկարդո Մատրչիցոն: Իտալիա-Հայաստան 2:1:
Հաջորդ և վերջին հանդիպումը Արամ Ոսկանյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 15-ին Ավանի ֆուտբլի ակադեմիայում: Իսկ նախորդ խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական պարտվել էր Շվեյցարիայի թիմին 4:0 հաշվով: