ՖԻՖԱ-ն Ալբանիայի հավաքականի 2 ֆուտբոլիստների թույլ է տվել խաղալ Կոսովոյի թիմում
SportՖԻՖԱ-ն Ալբանիան ներկայացրած ֆուտբոլիստներ Բեսարտ Բերիշային ու Մերգիմ Վոյվոդային թույլ է տվել հանդես գալ Կոսովոյի ազգային հավաքականում, հաղորդում է AP-ն:
Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի անդամ էր դարձել այս տարվա մայիսին եւ մասնակցում է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին:
31-ամյա Բերիշան այժմ հանդես է գալիս ավստրալական «Մելբուրն Վիկտորիայում», իսկ նախկինում խաղացել է մի շարք գերմանական թիմերում: Նա Ալբանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 խաղ եւ խփել մեկ գոլ: Բելգիական «Մուսկրոն» ակումբի պաշտպան Վոյվոդան 7 հանդիպման է մասնակցել Ալբանիայի երիտասարդական հավաքականի կազմում: