Յոահիմ Լյովը՝ Գերմանիայի հավաքականում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչ
SportՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում Սան Մարինոյի նկատմամբ հաղթանակը (8:0) Յոահիմ Լյովի համար 95-րդն էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այդ ցուցանիշով 46-ամյա մասնագետը սահմանել է ռեկորդ, գրում է Bild-ը:
Մինչեւ այս Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տարած հաղթանակների ռեկորդը պատկանում էր Զեպ Հերբերգերին (94 հաղթանակ):
Յոահիմ Լյովը 2006 թվականից է գլխավորում Բունդեսթիմը, որի հետ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Վերջերս նա մինչեւ 2020 թվականը երկարաձգել էր Գերմանիայի ֆուտբոլային միության հետ պայմանագիրը: