Բեռլինում ճգնաժամային շտաբը խորհրդակցություն է հրավիրել թռչնի գրիպի համաճարակի պատճառով
SocietyԳերմանիայի գյուղատնտեսության նախարարության բազայում ստեղծված ճգնաժամային շտաբը Բեռլինում խորհրդակցություն է հրավիրել երկրի հյուսիսում թռչնի գրիպի համաճարակի պատճառով: Այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդթը, հայտնում է dpa-ն:
Շտաբում ներկայացված են նախարարության պետքարտուղարները եւ փորձագետները: Նախարարը կոչ է արել արագ եւ արդյունավետ որոշումներ կայացնել ակտուալ խնդիրների ֆոնին:
Ավելի վաղ նախարարությունը հաստատել էր, որ H5N8 գրիպի շտամ է հայտնաբերվել Շլեզվիգ Ֆլենսբուրգի շրջանում, որտեղ 30 հազար թռչուն է պահվում: Գլխաքանակը ոչնչացվելու է: Մասնագետները տեղերում պարզում են, թե ինչպես է տեղի ունեցել վարակումը: