Չարենցավանում կբացվի զոհված օդաչուներին նվիրված հուշարձան
SocietyՉարենցավանում նոյեմբերի 14-ին կբացվի զոհված օդաչուներին նվիրված հուշարձան։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա իր գրառման մեջ նշել է. «Չարենցավան քաղաքում տեղի կունենա մեր զինակից ընկերների' օդաչուների կողմից տեղադրված հուշարձանի ու խաչքարի բացման արարողությունը: Հուշարձանը նվիրված է 1990-ից մինչև օրս զոհված բոլոր օդաչուներին»: