Եռյակի լիդերները փաստեցին, որ իրենք պատրաստակամ են ժողովրդի հետ միասին պայքարել՝ հանուն բարեկեցության
BlogԵրեկ՝ Հոկտեմբերի 10-ին, կայացավ Եռյակի Հանրահավաքը։ Անշուշտ թե մինչև հանարահավաքը, թե դրանից հետո տարատեսակ կարծիքներ հնչեցին, ընդհուպ մինչև բացառվում էր, որ Եռյակի լիդերները, և մասնավորապես Գագիկ Ծառուկյանը, կմասնակցեն հանրահավաքին, սակայն հանրահավաքին ներկա էին թե Գագիկ Ծառուկյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը և թե Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հանրահավաքին հայտարարվեց, որ ՀԺԿ-ի միացումով եռյակը նորից դարձավ Քառյակ։
Հանրահավաքը իր բնույթով աննախադեպ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ, քանի որ չէր եղել այդպիսի մի դեպք, որ մի քանի քաղաքական ուժեր միասին Հանրահավաք կազմակերպեին։ Աննախադեպ էր նաև այն առումով, որ այս հանրահավաքը ոչ թե բաժանման, անջրպետեր ստեղծելու այլ՝ Միասնության հանրահավաք էր, ինչին ի ապացույց առաջին հերթին ողջույնի խոսք ուղղվեց ՀՀ Ոստիկանությանը, որը և պահպանում էր հասարակական կարգը։
Հանրահավաքին ելույթ ունեցավ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հանրապետության առաջին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ամենակարճ, բայց նաև խոստումնալից ելույթը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանինն էր, ով Ազատության Հրապարակում հավաքված հայրենակիցներին ողջունելուց հետո ասաց, որ ինքը կխոսի և իր խոսքը կասի հաջորդ հանրահավաքին, բայց նաև նշեց, որ «Մեր Երկիրը, Մեր Ժողովուրդը մեծ հաջողություններ է ունենալու և այդ հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, այստեղ, այս պահին» և ավելացրեց, որ ինքը պատրաստ է ժողովրդի կողքին լինելու և միասին պայքարելու։
Այսպիսով Եռյակի լիդերները իրենց ելույթներով ևս մեկ անգամ փաստեցին, որ իրենք մի կողմ են դրել իրենց անձնական և կուսակցական տարաձայնությունները և պատրաստակամ են ժողովրդի հետ միասին պայքարելի Ժողովրդի բարեկեցության համար, պատրաստ են Երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։
Սա առաջին դեպքն էր, երբ Ազատության Հրապարակում բոլոր հավաքվածներին համընդհանուր խնդիրներ էին կապում՝ արտագաղթ, սոցիալական ծանր վիճակը, անարդարություն և դրանից բխող այլ խնդիրներ։
Իրական Հայաստանի ֆեյսբուքյան գրառումը