Անտուան Գրիզմանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Կոտ դ՝Իվուարի դեմ խաղը
SportՇվեդիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում վնասվածք ստացած Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բաց կթողնի նոյեմբերի 15-ին կայանալիք Կոտ դ՝Իվուարի հետ ընկերական հանդիպումը: Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի վնասվածք ունի: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Գրիզմանին թույլ է տվել վերադառնալ «Աթլետիկո»: Սպառնալիքի տակ է Գրիզմանի մասնակցությունը մադրիդյան դերբիին: Նոյեմբերի 19-ին «Աթլետիկոն» կմրցի «Ռեալի» հետ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը շվեդներին հաղթել է 2:1 հաշվով: