Մոսկվայում բացվել է «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի. սերունդների էստաֆետ» խորագրով ցուցահանդեսը
CultureՄոսկվայի «Տապան» հայկական թանգարանում բացվել է «Ալեքսանդրապոլ-Լենինական-
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնից, բոլոր՝ շուրջ 150 գեղանկարչական, գրաֆիկական,դեկորատիվ-կիրառական աշխատանքները բնօրինակներ են և հիմնականում ցուցադրվում են առաջին անգամ: Իսկ ինչո՞ւ ցուցահանդեսը մեկնարկեց Մոսկվայում: Կենտրոնից հայտնում են՝ քանի որ ամենամեծ արտագաղթը Գյումրիից եղել է Ռուսաստանի Դաշնություն,մասնավորապես Մոսկվա։ Բացի դրանից, շատ լենինականցի տաղանդավոր նկարիչներ սովորել են Մոսկվայի, Լենինգրադի գեղագիտական դպրոցներում և հայտնի են ռուսական արվեստասեր հասարակայնությանը։
Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 5-20-ը:
Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ, թեկուզ ոչ ամբողջությամբ, նոր սերնդին ներկայացնել կերպարվեստի այն ժառանգությունն ու հարստությունը,որ թողել են և ստեղծում են տաղանդավոր գյումրեցիները, որոնց շնորհիվ մարդիկ ճանաչում են Գյումրին:
Նախագիծը բաց է եղել բոլոր այն արվեստագետների համար, որոնք ծնվել, ապրել, սովորել կամ ստեղծագործել են Ալեքսանդրապոլ-Լենինական-
Արմենուհի Մխոյան