Ես էլ ձեր օրին եմ. Գալուստ Սահակյանը հումորով պատասխանեց Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը
SocietyԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հումորով պատասխանեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը՝ Հանրային հեռուստատեսությամբ իր հայտարարություններն ու կառավարությանն ուղղված հարցերը ցույց չտալու վերաբերյալ: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Տիգրան Ուրիխանյանը դիմեց ԱԺ նախագահին՝ իր մտահոգությունը հայտնելով, որ 5 տարվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Ազգային ժողովի կողմից վճարվող եթերաժամերից միշտ հանել է իր հայտարարությունները և կառավարությանն ուղղված հարցերը:
«Ես ցանկանում եմ հասկանալ, ե՞րբ հնարավոր կլինի պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հանում է իմ ելույթները, հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներին ուղղած իմ հարցերը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ հարցրեց Ուրիխանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, կատակեց. «Ի՞նչ ասեմ, ես էլ ձեր օրին եմ»: