Ընդամենը 1 խաշած հավկիթը բավական է արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Մարդկանց առողջությունը մեծապես կախված է նրանց սպառած սննդից և ապրելակերպից։ Սակայն մենք ապրում ենք աղտոտված միջավայրում, մեզ շրջապատում են բազմաթիվ տոքսիններ ու քիմիական նյութեր, որոնք արդեն իսկ բավական են առողջությանը վնաս հասցնելու համար։
Տարածված հիվանդություններից մեկն աշխարհում շաքարախտն է, որը շարունակում է աճել։ Բարեբախտաբար, արյան մեջ շաքարի մակարդակը կարելի է կարգավորել բնական միջոցներով, որի համար անհրաժեշտ է քացախ, ջուր և խաշած ձու։
Պատրաստման եղանակը՝
Ձուն կեսօրին խաշել, կեղևահանել ու պատառաքաղով մի քանի անգամ ծակել այն։ Ձուն դնել խորը տարայի մեջ ու վրան ավելացնել քացախ և պահել ողջ գիշեր։
Հաջորդ առավոտյան ձուն ուտել՝ 1 բաժակ տաք ջրի հետ։
Որոշակի ժամանակահատվածում ամեն օր այս ձուն ուտելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը զգալիորեն կնվազի։