Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը անցկացրեց միաժամանակյա խաղի սեանս սահմանամերձ Կողբ գյուղում
SocietyՀայաստանի կանանց չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց սահմանամերձ Կողբ գյուղում:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ սեանսը տեղի ունեցավ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում: Հայաստանի կանանց չեմպիոնի հետ ուժերը չափեցին 8 երեխա: Մարիա Գևորգյանի խոսքով, երեխաները ոգևորված էին մասնակցում շախմատային այս միջոցառմանը: Շախմատիստուհին ավելացրեց, որ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ փորձ է արվում հնագույն խաղը մասսայականացնել Հայաստանի ամենահեռավոր անկյուններում: