Քանյե Ուեսթը ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ 2020-ին, ինչը բավական իրատեսական է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Չի բացառվում, որ 2020թ․-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը, ով այս մասին հայտարարել էր դեռևս նախորդ տարի՝ MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։
Անկեղծ ռեփերը նախագահ դառնալու իր մտադրությունների մասին խոսել է BBC ռադիոյի հաղորդավար Աննի Մաքի հետ։
«Երբ ես խոսում եմ նախագահ դառնալու գաղափարի մասին, ես չեմ ասում, որ ունեմ քաղաքական հայացքներ։ Ես տեսակետներ չունեմ քաղաքականության վերաբերյալ։ Ես ունեմ կարծիք մարդկության, մարդկանց և ճշմարտության վերաբերյալ», - ասել է Քանյեն՝ ավելացնելով, որ եթե կա մի բան, որ կարող է անել քանի որ ողջ է, ապա կանի։
Եթե 2015թ․-ին Քանյեի հայտարարությունը ուղղակի ծիծաղ էր առաջացնում, ապա այսօր արդեն, երբ ԱՄՆ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը, համացանցում թրենդային է դարձել #Kanye2020 հեշթեգը և սոցիալական ցանցերի օգտատերերն այլևս ոչինչ չեն բացառում, որոշներն էլ Քանյեի ընտրությունը Թրամփից հետո առաջընթաց են համարում։