Ամենահամեղ աղանդերները
LifestyleՏորթեր, կեքսեր, պուդինգ, պաղպաղակ. աշխարհի յուրաքանչյուր երկրում մարդիկ թերևս չեն կարող ապրել առանց ինչ-որ քաղցր բանի՝ կուշտ ճաշելուց հետո (կամ օրվա յուրաքանչյուր այլ ժամանակ):
Ներկայացնում ենք 10 զարմանահրաշ և շատ համեղ աղանդերներ ամբողջ աշխարհից:
1. Գուլաբ Ջամուն (Հնդկաստան)
Այս համեղ աղանդերը պատրաստելու համար պետք է օգտագործել եգիպտացորենի ձեթ: Հիմնական բաղադրիչներն են ալյուրը, կաթը, չամիչը և գետնանուշը: Խմորը բաժանվում է փոքր մասերի, որոնք պատրաստման ընթացքում մեծանում են ինչպես փքաբլիթը: Միայն, ի տարբերություն փքաբլիթի, որոնց վրա շաքարի փոշի է ցանվում, Գուլաբ Ջամունը թաթախում են քաղցր օշարակի մեջ:
2. Կինտոններ շագանակից կամ Սերուցքային կոնֆետներ (Ճապոնիա)
Հիմնականը այս շատ համեղ կոնֆետների համար հանդիսանում է շագանակը՝ ավելացրած քաղցր կարտոֆիլ, շաքար, քաղցր սոուս և քացախ: Այս կոնֆետների պատրաստման համար օգտագործվում են միայն շագանակներ, որոնք կարելի է գտնել բացառապես Ճապոնիայում և Հարավային Կորեայում:
3. Փախլավա (Հայաստան)
Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական, ադրբեջանական, արաբական, ղրիմ-թաթարական և թուրքական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Պահանջված է նաև Իրանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, որտեղ փախլավան, ըստ ավանդույթի, մատուցում են Նոռուզ գարնանային տոնի ժամանակ։