Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեկնարկը ճիշտ է տրված. Քաղաքագետը` «եռյակի» հանրահավաքի մասին

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ այլընտրանքի և ընդդիմության` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքը: Առաջնորդների ելույթների, սպասվող զարգացումների և իշխանափոխության հնարավոր տարբերակների մասին` ORER.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

-Պարո՛ն Շիրինյան, ինչպիսի՞ մեկնարկ էր քաղաքական երեք ուժերի համատեղ հանրահավաքը:

- Քաղաքական երեք ուժերի՝ իշխանափոխության հասնելու համար քայլերը ճիշտ մեկնարկով են սկսել: Այնպես որ ԲՀԿ-ի դիրքորոշումը չափազանց գնահատելի էր:

-Ի՞նչ էր նշանակում, կամ որևէ մեսիջ պարունակո՞ւմ էր իր մեջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը ելույթ կունենա հաջորդ հանրահավաքին:
-Պետք է չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է, անկախ նրանից լավ է, թե վատ: Հայաստանյան չափորոշիչներով հաջողակ բիզնեսմեն է, ուրեմն նրա մոտ աշխատում է այն ընկալումը, ինչն օգուտ է բերում և կարծում եմ, որ ինքը ճիշտ վարվեց:

-Ի՞նչ կար Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներում:

-Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին անցյալից եկած բեռ կա, շտապում է իշխանափոխության հարցով: Նրանք այդ կռիվն են շարունակում: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ եթե շատ է ասում, որ վիրավորված չէ, ուրեմն` շատ վիրավորված է:
-Այս պահի դրությամբ, ձեր կարծիքով, կա՞ փոխհամաձայնություն երեք քաղաքական ուժերի միջև, կա՞ ընդհանուր մեկ շահ:

-Եթե հանրապետության շահն ի նկատի ունեք, ոչ թե խմբերի ու անհատների,ապա դրանք լրիվ այլ հարցեր են: Այդ իմաստով ինձ թվում է,որ երեք ուժերը կոնսենսուս չունեն առայժմ, բայց ժամանակի ընթացքում իրենք այդ համաձայնությանը կգան:

-Երեկվա բազմամարդ հանրահավաքը, շարունակական լինելու դեպքում կարող է որևէ՞ նվաճում գրանցել, եթե ոչ իշխանափոխություն:
-Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ: Եթե մեր երկրի նման վավերալքված վիճակում ապրող մարդկանց մոտ մի փոքր հույս էլ առաջանա, ապա դա արդեն նվաճում է: Այդ իմաստով եմ ասում, որ այս մեկնարկի ձևը ճիշտ էր, իսկ մնացածը ցույց կտա հետոն:
_Իսկ կլինի՞ հետո, չի՞ մարի շարժումը:

-Հետո քաղաքական ուժերը կգնան հրապարակ, որովհետև շարժիչ ուժը ԲՀԿ-ն է, այդ ուժերը նստելու, քննարկելու և ընդհանուր հայտարարի գալու են անպայման: Նրանց դիրքորոշումը և միասնականությունը կարող է տանել իշխանափոխության ու առանց ցնցումների իշխանափոխության: Մեզ ցնցումներ պետք չեն:

-Հասարակությունը երեկ հստակ ակնկալիքներ ուներ, սակայն նրանք խոստացան ևս մեկ հանրահավաք: Չի՞ հուսալքվի հասարակությունը:
-Այդ խնդիրը կա: Ժողովուրդը չպիտի վհատվի: Իրեն կողքից հրահրելու են, թե ինչո՞ւ չես պահանջում իշխանափոխություն: Այդ միտինգավորների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր միտինգի համար չեն գալիս, քաղաքական գործընթացը ոչնչացնելու համար են գալիս: Ակտիվ հասարակությունը պիտի խոհեմություն ունենա, որ ոչ միայն սադրանքներին չտրվի, այլ նաև զսպող ուժ լինի:

-Ի՞նչ ակնկալել հանրահավաքներից, հասարակության ակտիվությունից: Իշխանափոխության ի՞նչ տարբերակներ կարող են առաջանալ:

-Երկու տարբերակ կառաջանա` կամ իշխանությունը ժողովրդի հսկայական բազմության ազդեցության տակ կնախաձեռնի փոփոխություններ, կամ եթե դա չի անի, ապա կլինի իշխանափոխություն ընդդիմության տարբերակով:
Ի տարբերություն ՀՅԴ-ի ղեկավարների պնդումի` փոփոխությունը լինելու է մարդկանցով և համակարգով: Չի կարող համակարգը փոփոխության ենթարկվել մարդկանց չփոխելով: Դա բացառված է: Նրանք վտանգավոր թեզիս են զարգացնում ` մենք համակարգային փոփոխությունների կողմնակից ենք: Համակարգը մարդկանց սուբյեկտիվ քաղաքական գործունեության հետ է կապված: Դա քաղաքական շառլատանություն է: Երկուսն էլ պիտի լինի միաժամանակ, իսկ հասարակության քաղաքական պահանջն էլ ջրի երես կհանի բոլորին:


-Ինչպես կմեկնաբանեք ՀՀԿ-ի մերժողական քաղաքականությունն ու չտեսնելու տալու տարբերակը:
- ՀՀԿ-ն պետք է դիրքորոշվի, ոչ թե մերժելու ու չտեսնելու տարբերակով, ինչպես հիմա անում է, այլ եթե ուզում է մնալ, պետք է լիդեր գտնի իր միջից կամ ուրիշներից, և բարեփոխումներ առաջարկեն առանց բլեֆի: Բացի այդ կան որոշ կադրեդ, որոնք ասպարեզից պետք է մաքրվեն:
ՀՀԿ-ն գիտի, որ Սերժ Սարգսյանը գնալու է, իսկ նման բանակը կքանդվի: Իրենք պիտի հասկանան, որ ոչ ժողովուրդը ռեսուրս ունի, ոչ էլ համաշխարհային իրադրություն է իրադրություն:
Բեթղեհեմ Արաբյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School