Նիդեռլանդներում դատարանը երկու ամսով ազատազրկել է այն «մարդուն, ով քիչ էր մնում խափաներ ինտերնետը»
SocietyՆիդեռլանդներում դատարանը երկու ամսվա ազատազրկման է դատապարտել Սվեն Քամֆիուսին, որը հայտնի է որպես «մարդ, ով քիչ էր մնում ջարդեր ինտերնետը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Քամֆիուսը մեղադրվում էր DDoS հարձակման մեջ, որի նշանակետը 2013-ի մարտին դարձել էր Ժնեւում ու Լոնդոնում տեղակայված Spamhaus ինտերնետային խումբը, որը հրապարակում է անցանկալի գովազդային հղումների «սեւ ցուցակներ»՝ արդյունավետ զտիչներ ստեղծելու համար։
Spamhaus-ի աշխատակիցները հարձակման մեջ մեղադրել էին հոլանդական Cyberbunker ծառայությանը, իսկ Քամֆիուսը հենց այդ ծառայության պաշտոնական ներկայացուցիչն էր։
Հոլանդական թերթերի փոխանցմամբ, հարձակումները կարող էին խափանել համացանցը, համենայն դեպս մեկ շաբաթով։ Հենց դրա համար էլ լրատվամիջոցներում Քամֆիուսին սկսել էին կոչել «մարդ, որը քիչ էր մնում խափաներ համացանցը»։
Գործակալության տվյալներով, չնայած դատավճռին, 39-ամյա Քամֆիուսը ստիպված չի լինի այլեւս ճաղերի հետեւում մնալ՝ 240 օրվա ազատազրկումից 55 օրը նա արդեն անցկացրել է նախնական ազատազրկման մեջ, իսկ մնացած ժամկետը պայմանական բնույթ է ունենալու։