Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խնդիրներն արձանագրելն ու ինձ զեկուցելը բավարար չէ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 14–ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման

Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած հարցերն ու խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, և նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների և համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանները, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն:

Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց աշխատանքը կազմակերպեն որպես լուրջ և վստահելի գործընկերներ: Տարիներ շարունակ մենք զգալի միջոցներ ենք ներդրել երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար: Կատարվում են լուրջ ներդրումներ մարզերի կարողությունները, կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Սակայն այստեղ համայնքների ղեկավարները պետք է բացառեն սպառողի հոգեբանությունը: Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն: Մենք, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մշտապես շփվում ենք եվրոպական կառույցների հետ, և այնտեղ կա մի շատ լավ սկզբունք ՝«Ավելին՝ ավելիի դիմաց»: Մենք էլ ենք այդ սկզբունքով աշխատելու, և ով ավելի շատ աշխատի, ով հնարավորություններ գտնի, այդ հնարավորությունները մենք կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու ենք:

Վերջերս շատ հաճախ է հնչում, որ մեր տունը մենք պետք է կառուցենք, մեր գյուղը մենք պետք է կառուցենք, մեր հայրենիքը մենք պետք է շենացնենք, և սրանք միայն խոսքեր չեն. օգնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են խնդիրներ լուծել: Ովքեր չեն աշխատում խնդիրներ լուծելու ուղղությամբ, ովքեր իրենց հույսը դրել են միայն ու միայն օժանդակության վրա, նրանց ուղղակի խղճում են: Ես սա ասում եմ և՛ պետության, և՛ համայնքների մակարդակով: Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես՝  կարող մարդուն են օգնում:

Հատուկ հոգատարություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքներին, որոնք տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում և մաքառում են գնդակոծությունների պայմաններում: Սա աշխատանքի առանձնահատուկ ուղղություն է, որն իմ ուղղակի ուշադրության և վերահսկողության տակ է: Արդեն սահմանել ենք մի շարք արտոնություններ այդ համայնքների համար, իրականություն են դարձել ներդրումային ծրագրեր, ստեղծվել են նոր արտադրություններ և աշխատատեղեր:

Բնական է, որ արվածը շատ չնչին մասն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք ապագայում, որովհետև ոչ միայն արվածն է քիչ, այլև խնդիրներն են շատ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մի մարզում մեկ, երկու, երեք նոր արտադրություն դնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը՝ խնդիրների լուծման սկիզբն է, և երբեք մենք ինքներս մեզ չպետք է հանգստացնենք ու ասենք, որ այս բաներն արել ենք: Բնական է, ինչպես ասացի՝ եղածով չենք բավարարվելու, շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:

Մեր ուշադրության կենտրոնում են նաև վարչատարածքային բարեփոխումները, որոնց մեկնարկն արդեն տրված է։ Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կկարողանան արդյունավետ գործընկեր դառնալ հանրային կառավարման ոլորտում մեր նախաձեռնած փոփոխություններում և կխթանեն ապակենտրոնացումը։ Շարունակելու ենք կարևորել նաև ավագանու` որպես առանցքային ինստիտուտի մրցակցային ձևավորումը և նրանց գործունեության հաշվետվողականության բարձրացումը։

Այստեղ էլ ուզում եմ անկեղծ ձեզ ասել, որ մենք նպատակ չունենք մի սանրով սանրել ողջ հանրապետությունը: Այստեղ որևէ շաբլոն գոյություն չունի: Այնպես չի, որ մենք անպայման ուզում ենք հինգ գյուղ, յոթ գյուղ, ինը գյուղ կամ կամայական թվով գյուղեր, համայնքներ միավորել: Մեր նպատակն է` կարողանալ մեր բնակիչների խնդիրների լուծումը հեշտացնել, կյանքի որակը բարելավել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է եղած միջոցներով բարելավել գյուղացիների կամ քաղաքում ապրողների կենսամակարդակը: Ես ասում եմ հետևյալ ձևով կարելի է անել՝ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Եթե տրամաբանական հեռավորության վրա գտնվող համայնքները միավորվեն, դա նշանակում է, որ մի համայնքում մենք կարող ենք ունենալ բավականաչափ թվով աշակերտներ և լավ դպրոց, մեկ այլ համայնքում կարող ենք ունենալ ժամանակակից բուժհաստատություն և այսպես շարունակ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ՝ յոթ գյուղում մենք ունենանք դպրոցներ՝ 30-40 աշակերտներո՞վ, թե՞ ունենանք նույն յոթ գյուղերի համար 200-300 աշակերտի համար դպրոցներ: Մենք սրանով կլուծենք նաև մանկավարժների հարցը: Գաղտնիք չէ, որ մեր համայնքներում, և հատկապես հեռավոր գյուղական համայնքներում մենք միշտ մասնագետների հետ կապված խնդիրներ ունենք՝ չունենք որակյալ իրավաբաններ, քիչ են որակյալ ուսուցիչները, քիչ են որակյալ բժիշկները: Այս խնդիրը միայն այսպես կարող ենք լուծել:

Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում: Ուղիղ այնպես, ինչպես 1996 թվականին: Երբ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, որ դժվար թե բարելավում լինի: Եղա՛վ: Այնպես որ, ես խնդրում եմ բոլորին աջակցել Կառավարության նախաձեռնությանը, խնդրում եմ բոլորիդ աջակցել մեր նախաձեռնությանը: Շատ բաներ մեզ հասկանալի են: Մենք, ցավոք, թեև փոքր երկիր ենք, բայց այս փոքր երկրում կան համայնքներ, որոնց ջուրը երբեք մի առվով չի հոսել: Մենք այդպիսի պարագաներում ըմբռնումով, ընկալումով կմոտենանք, բայց արդյո՞ք ժամանակը չի, որ այդ փոքրիկ առվակները միացնենք և ունենանք մի լավ առու: Ի՞նչ է նշանակում՝ մենք հարևան գյուղի հետ չենք կարող միավորված լինել: Ինչու՞ չենք կարող լինել: Կարող ենք, եթե ցանկանանք, իսկ մենք պետք է ցանկանանք:

Հարգելի՛ գործընկերներ,

Այժմ մեր խնդիրն է բոլոր համայնքներում ամրապնդել այն դրականը, որ կա երկրում և հիմնովին արմատախիլ անել բացասականը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պահանջատեր լինի այս հարցում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է համայնքի ղեկավարությունից պահանջել արդյունավետ աշխատանք և լավ կառավարում: Գանձված տեղական տուրքերի և վճարների դիմաց մենք ակնկալում ենք համարժեք ծառայություն:

Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ շատ պարագաներում մարդիկ բավարարվում են իրենց խնդիրները, ժողովրդական լեզվով ասած՝ իրենց դարդերը, մի պաշտոնյայի պատմելով: Այսինքն՝ շատ դեպքերում, որպեսզի համայնքնի բնակիչները գոհ լինեն համայնքի ղեկավարից, բավարար է, որպեսզի համայնքի ղեկավարը այդ մարդկանց հետ շփվի, լսի: Ես, երբ այդ տոնով եմ խոսում, հարգելի՛ համայնքի ղեկավարներ, չի նշանակում, որ մեզ մոտ չկան այդպիսիք: Ո՛չ, իհարկե, կա՛ն: Ուղղակի ուզում եմ, որպեսզի բոլորը այդպիսին լինեն: Ուզում եմ, որպեսզի համայնքի բնակչությունը, ինչպես սկզբում ասացի, ի դեմս համայնքապետի տեսնի իր խնդիրների առաջին լուծողին:

Վստահ եմ, որ այդպիսի պահանջի պարագայում դրական փոփոխություններն արագ իրականություն կդառնան՝ փոխելով մեր երկրի ամբողջ դիմագիծը: Ճիշտ ինքնակազմակերպումը և ինքնակառավարումը մեր զարգացման ամենահուսալի ճանապարհն են:

Ամուր համայնք, ամուր ընտանիք, ամուր պետություն՝ ահա ուժեղ Հայաստանի մեր բանաձևը:

Եվ խնդրում եմ, որպեսզի դուք բեռի ձեր մասը կրեք ցանկությամբ, կամեցողությամբ և մեծ պատասխանատվությամբ: Կասկած չունեմ, որ այստեղ ներկա են բազմաթիվ արժանավոր կանայք և տղամարդիկ, ովքեր համայնքի ղեկավարի պաշտոնում պատվախնդրորեն են իրականացնում իրենց առաքելությունը: Իսկ լինել համայնքի ղեկավար՝ առաքելություն է, առավել ևս՝ փոքրաթիվ համայնքի ղեկավար, կարծես մի մեծ ընտանիքի համար պատասխանատու, առանց որևէ շահի, առանց որևէ այլ ակնկալիքի: Եվ երբ մարդ իր բեռը կրում է պատվախնդրությամբ, նա չի կարող հարգանքի չարժանանալ: Այդ պատվախնդիր մարդկանցից մի քանիսն այսօր պարգևատրվելու են:

Սրտանց շնորհավորում եմ նրանց այդ կապակցությամբ: Նաև կասկած չունեմ, որ կան այլ արժանավորներ, որոնց պարգևները դեռ առջևում են:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, հարգելի՛ գործընկերներ, արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ` ի փառս Հայաստանի և ի նպաստ մեր ժողովրդի բարօրության։

Շնորհակալություն»:

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates