Բացառիկ տեսանյութ՝ Կապանում տեղի ունեցած ավազակային հարձակումից. 3 դիմակավորված ճիվաղ դաժան ծեծի են ենթարկում աշխատակցին
SocietyShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում 3 ճիվաղների կողմից ավտոգազալցակայանում ավազակային հարձակումը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը զբաղվելու է նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ծոծրակի շրջանում պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ: