Խաչատուր Քոքոբելյանն զինծառայողների հատուցման նախագծի շուրջ ԱԺ-ում կոնսենսուս ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում
SocietyԱզգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանըկարծում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ զինծառայողների հատուցման համար հիմնադրամ ստեղծելու օրինագիծը ժամ առաջ պետք է ընդունվի: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ խնդ իրը պետք է ավելի վաղ լուծված լիներ: «Այստեղ ամենակարևորն այդ հիմնադրամի թափանցիկության հարցն է, ինչի մասին շատ է խոսվում: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես այդ հիմնադրամի թափանցիկության հարցում որևէ կասկած չունեմ, որովհետև լուրջ վերահսկողության մեխանիզմները շատ են: Իհարկե, ես տեղին եմ համարում նման մտահոգությունները, որովհետև եղել են տարբեր հիմնադրամներ, որոնք նպատակին չեն ծառայել»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:
Պատգամավորն այն կարծիքին է, որ քննարկվող օրենսդրական նախաձեռնության շուրջ Ազգային ժողովում կոնսենսուս պետք է լինի: «Սա այն հարցն է, որի շուրջ այս դահլիճում պետք է ձևավորվի կոնսենսուս և այն ընդունվի այդ կոնսենսուսի արդյունքում: Այսինքն, գոնե Ազգային ժողովում այս խնդիրը չպետք է երկդիմի դիտարկվի: Կառավարությունն էլ պետք է գնա որոշ փոխզիջումների, հաշվի առնի պատգամավորների մտահոգությունները, ընդդիմությունն էլ իր հերթին իր մոտեցումներում պետք է որոշակի փոխզիջումների գնա»,- ասաց Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ գումարների հավաքագրման եղանակը ճիշտ չի ընտրված: Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողը և բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է նույն գումարը վճարեն ձևավորվելիք հիմնադրամին: «Ես առաջարկում եմ, որ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողից ընդհանրապես գումար չպահել, իսկ դրանից բարձր աշխատավարձի դեպքում որևէ տոկոս ֆիքսվի: Եթե նայենք աշխատավարձերի սանդղակը, նույնիսկ ավելի շատ գումար կհավաքվի այդ դեպքում, քան բոլորից 1000-ական դրամ հավաքելու պարագայում»,- ընդգծեց պատգամավորը: