Մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային ընտրանին երրորդ պարտությունը կրեց
SportՖուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին մրցեց Հունգարիայի թիմի հետ։
Արմենպրեսի հաղորդմամբ՝ հանդիպումը դաշտի կենտրոնից սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Խաղի 17-րդ րոպեին հունգարացիներն առաջ անցան հաշվի մեջ։ Անկյունայինի խաղարկումից հետո խաղի հաշիվը բացեց Դոմինիկ Սոբոսլացը։ 7 րոպե անց Հունգարիայի ընտրանին խփեց նաև երկրորդ գոլը։ Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Բեչե Բիրոլը։ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիսները երկու անգամ հնարավորություն ունեին կրճատելու հաշվի տարբերությունը, սակայն ապարդյուն։ Խաղակեսի ավարտին հունգարացիները խփեցին նաև երրորդ և չո րրոդ գնդակները։ Գոլի հեղինակներ դարձան Մարկ Կլեյսը և Լևենտե Սաբուն։
Երեք խաղերի արդյունքում Հայաստանի հավաքականը ոչ մի միավոր չվաստակեց։ 7-րդ խմբից հետագա պայքարը կշարունակեն Իտալիայի և Հունգարիայի հավաքականները։