Մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է գողության 5, խարդախության 6 եւ յուրացման 2 դեպք:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: