Ադրբեջանի տնտեսությունը անկում է ապրել 3,7 տոկոսով
Economics2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանում գործունեություն ծավալող ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների կողմից տրվել է 49223,4 մլն մանաթի համախառն ներքին արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,7 տոկոսով պակաս է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական կայքը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` նվազման հիմնական պատճառը երկրի շինարարական արտադրանքի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27,4 տոկոս նվազումն է:
Արդյունաբերությունից ստացված ավելացված արժեքի հարկը կազմել է 37,6 տոկոս, առեւտրից` 10,7, շինարարության ոլորտից` 10,3, գյուղատնտեսությունից` ներառյալ ձկնորսությունը եւ անտառային տնտեսությունը 5,6, զբոսաշրջությունից եւ հասարակական սննդի ոլորտից 2,5 տոկոս , տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտից 1,8 տոկոս, իսկ ներմուծումից ստացված հարկերը կազմել են ՀՆԱ-ի 7,5 տոլոսը:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվարկով կազմել է 5 հազար 111,6 մանաթ:
Մասնագետների կատարած կանխատեսումների համաձայն` Ադրբեջանի մաքսային համակարգում արված փոփոխությունների հաշվին 2017 թվականի բյուջեի դրամական մուտքերը 2016 թվականի համեմատ կավելանան 390 մանաթով կամ 21,5 տոկոսով:
2017 թվականին, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների մաքսավճարներից եւ ավելացված արժեքի հարկից գոյացած գումարները կկազմեն ոչ նավթային հատվածից եկող դրամական մուտքերի 27,2, ընդհանուր բյուջեի 13,8, իսկ երկրի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը: