Ինչպես է Էլիզաբեթ II-ը պարգեւատրել Անջելինա Ջոլիին «պատվավոր տիկին» տիտղոսով. (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը Անջելինա Ջոլիին պարգեւատրել է «պատվավոր տիկին» տիտղոսով: Այս մեծագույն պատվին արժանանալու համար երկու օր առաջ դերասանուհին Բրեդ Փիթի հետ միասին մասնավոր ինքնաթիռով մեկնել են Մեծ Բրիտանիա։




Ժամանման հաջորդ օրը թագուհին Բուքինգհեմյան պալատում ընդունել է հոլիվուդյան աստղին եւ պարգեւատրել է «պատվավոր տիկին» տիտղոսով, ինչը նշանակում է, որ այժմ դերասանուհին պաշտոնապես կրում է այս տիտղոսը։





Սակայն պետք է նշել, որ երկրպագուները չեն կարող հայտնի դերասանուհուն «Տիկին Անջելինա» դիմել, քանի որ համաձայն ընդունված կանոների՝ այդպես կարելի է դիմել այն տիտղոսավորին, ով Բրիտանիայի քաղաքացի է, իսկ Անջելինա Ջոլին, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի։
Հիշեցնենք, որ այս տիտղոսին դերասանուհին արժանացել է միջազգային ասպարեզում սեռական բռնության դեմ նրա ելույթների, հասարակական ակտիվ աշխատանքով եւ բարեգործությամբ զբաղվելու համար։
Աղբյուր՝ L.A Times
Լուսանկարները՝ INF