Վիլեմ դե Կունինգի աբստրակտ անանուն կտավը 66,3 մլն դոլարով վաճառվել Է Նյու Յորքում
CultureՎիլեմ դե Կունինգի (1904 – 1997) «Առանց անվան XXV» (Untitled XXV, 1976-1977) նկարը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է ամերիկա-հոլանդացի այս նկարչի կտավների համար ռեկորդային 66,3 միլիոն դոլարով: Արդի արվեստի աճուրդը նոյեմբերի 15-ին անցկացրել Է Christie's աճուրդային տունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Աբստրակտ կտավի գնահատման արժեքը կազմել Է 40 մլն դոլար: 2006 թվականին այն աճուրդում վաճառվել Է 27,1 մլն դոլարով:
Դա դե Կունինգի նկարած բոլոր գործերից ամենամեծն Է, դրա չափը կազմում Է 140 x 150 սանտիմետր: «Առանց անվան XXV» գործն աճուրդի Է հանել ոմն եվրոպացի հավաքորդ, որն այն մասնավոր կարգով ձեռք Է բերել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: