Մարդասպանի նկատմամբ դրական վերաբերմունքն ինձ համար ողջունելի չէ. «Աբելի քույրը» սերիալի արդյունքներն ամփոփում է Դավիթ Գրիգորյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օրերս «Ավելի քույրը» հեռուստասերիալը սպասված ու անսպասելի զարգացումներով ավարտվեց: Իսկ այսօր, ամփոփելով արդյունքներն ու սերիալից ստացած տպավորությունները, Life.panorama.am-ը զրուցել է սերիալի գլխավոր հերոսին` Աբելին մարմնավորող Դավիթ Գրիգորյանի հետ:
«Նախ պետք է ասեմ, որ մինչ այս կինոլորտում եղել եմ միայն որպես լրագրող կամ սցենարիստ, իսկ այս պարագայում հնարավորություն ստացա ինքնարտահայտվել որպես դերասան: Իհարկե, պրոֆեսիոնալ կրթություն չունենալով` սա լավ հնարավարություն էր ինքս ինձ համար դպրոցի կարգավիճակ տալ սերիալին ու շատ բաներ սովորել: «Աբելի քույրն» ինձ հնարավորթյուն ընձեռեց մտնել մի կերպարի մեջ, որն առհասարկ ինձ հետ կապ չուներ: Ես ու Աբելը ոչ մի նմանություն չունեինք եւ ես ամբողջությամբ կերտում էի նրան: Հիմա ամփոփոելով արդյունքները` հստակ կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր էր գտնվել տեսախցիկի առաջ, այլ ոչ թե տեսախցիկի հետեւում, ինչպես այսքան ժամանակ եղել է»,- նշեց Դավիթն ու շարունակեց խոսել հեռուստասերիալից.
«Դժբախտաբար մեր կյանքում հանդիպում են սերալի սցենարի նման դեպքեր, ու սա եւս մեկ անգամ լավ ապացույց էր` ցույց տալու կյանքի լավ ու վատ կողմերը: Իհարկե, որպես մասնագետ չէի ասի, որ «Աբելի քույրը» արեւմտյան որակի սերիալ էր, սակայն, ամեն դեպքում, հայկական ադապտացիայի պարագայում, սա հերթական անգամ ապացուցեց, որ սերիալում առկա առօրյայով ոչ պետք է ապրել, ոչ էլ կարելի է: Կյանքը չպետք է քրեականացնել»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: