Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արամ Աթեշյանին
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին տեղեկացնում է Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Տ. Հարություն աբեղա Տամատյանը, Գրիգոր քահանա Տամատյանը և Մկրտիչ Սերթշիմշեքը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամքահանա Մելիքյանը հայտնել էր, որ Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատևայցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանատանը ևհանդիպելու է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: