Ընթերցասերների դատին հանձնվեց «Հույսի և հավատի ասպետը» գիրքը
CultureԳրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի «Հույսի և հավատի ասպետը» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին` Հայաստանի գրողների միությունում: Գիրքը նվիրված է պետական, հասարակական-քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանին: «Ֆելիքսը ակտիվ ստեղծագործող է, և մենք միշտ անհամբերությամբ ենք սպասում նրա աշխատանքներին: Գիրքը հետաքրքիր փաստեր է պարունակում Անդրանիկ Մարգարյանի պետական, հասարակական գործունեության մասին: Բախչինյանը կարողացել է հոգի հաղորդել գրքին` ներկայացնելով Անդրանիկի մարդկային հույզերն ու ապրումները, նրա վերաբերմունքը մշակույթի, գրականության հանդեպ»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքով`ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ազնիվ մարդ էր: «Երկար տարիներ աշխատել եմ Անդրանիկ Մարգարյանի հետ, և եթե նա կենդանի լիներ, չէր ցանկանա, որ գիրքը լույս տեսնի, քանի որ համեստ էր: Նա ցանկանում էր հզոր և ապահով երկիր կառուցել, մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ և շատ է օգնել թատրոններին, գրողներին, երաժիշտներին…»,-ընդգծեց Դեմիրճյանը:
«Անձամբ ճանաչել եմ երջանկահիշատակ վարչապետին, որն ինձ համար հիանալի անհատ էր, հայ մարդ: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է և ընդամենը 500 օրինակ է տպագրվել: Այն պատմում է Անդրանիկ Մարգարյանի կյանքի, անցած ուղու մասին»,-շեշտեց գրքի հեղինակ Ֆելիքս Բախչինյանը:
Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդիում: Ավարտել է Բագրատաշենի միջնակարգ դպրոցը, Էջմիածնի
Բախչինյանը բազմաթիվ պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: